Կամավորագրված և զինվորական ծառայության կանչված քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումևփոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցությանհեղինակածնախագծով առաջարկվում էր կարգավորել զինծառայության բոլոր դեպքերում աշխատողի ու գործատուի միջև իրավահարաբերությունները:

Խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանընախագծի ներկայացման ընթացքում նշել էր, որ այն միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, որն առաջանում է աշխատողի և գործատուի միջև՝ աշխատողին զինվորական ծառայության զորակոչելու դեպքերում:

«Այժմ կարգավորում կա միայն պարտադիր զինծառայության հետ կապված հարաբերություններում, սահմանվում է, որ նշված դեպքում գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է: Մնացած դեպքերում, երբ խոսքը վերաբերում է զորահավաքային զինծառայությանը, զորավարժություններին մասնակցելուն, կամավորագրվելուն ու մի շարք այլ դեպքերին, կարգավորումները բացակայում են»,- նշել էր Տիգրանյանը:

Հերիքնազ Տիգրանյանըհավելել էր,որ, ըստ նախագծի, կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ:

Պատգամավորը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարվել են որոշ փոփոխություններ, նախագիծը լրամշակվել է:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 80 «կողմ» ձայներով:

Նորայր Շողիկյան

Հայերեն

Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ. CivilNetCheck

Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները