Մոսկվայի հանդիպման օրակարգում ռազմական գործողության դադարեցման,դիակների, գերիների փոխանակման հարցն է
1 րոպեի ընթերցում
![Մոսկվայի հանդիպման օրակարգում ռազմական գործողության դադարեցման,դիակների, գերիների փոխանակման հարցն է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1030976.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները:
«Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին կոչ է արել հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները: Կրեմլը տեղեկացրել էր՝ ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները: