Հայաստանը մեր օգնության կարիքն ունի. Ք. Քարդաշյանը կոչ է անում դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը իր բազմամիլիանոց հետևորդներին հորդորել է դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային և աջակցել Հայաստանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քորթնին «Ինստագրամի» իր պաշտոնական էջի «սթորի» բաժնում Հայաստանում արված մի քանի լուսանկար է հրապարակել և գրել, որ Հայաստանն օգնության կարիք ունի:

«Արցախի հայերն Ադրբեջանի կողմից ենթարկվում են հարձակման: Այդ մասին անհրաժեշտ է տեղեկացնել միջազգային հանրությանը, լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին և կառավարություններին»,- նշել է նա ու հավելել, որ Արցախի հայերն այժմ կանգնած են էթնիկ զտման եզրին:

Քորթնին ընդգծել է, որ անհրաժեշտ է վերջ տալ մարդկության դեմ ուղղված հանցագործությանը: «Մենք պետք է հորդորենք մարդկանց հիմա կապ հաստատել ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դատապարտլու համար»,- շեշտել է հեռուստաաստղը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործմանփաստեր:

Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտել են այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Քարդի Բին, Եվգենի Կիսինը, Սերժ Թանկյանը, Քիմ Քարդաշյանը, Կանյե Ուեսթը և այլք:

Հայերեն English

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին