Տիկնիկային թատրոնը հյուրընկալել է իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաներին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները պարբերաբար կազմակերպում են բովանդակային տարբեր ծրագրեր իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաների ժամանցն ապահովելու համար:

Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը նույնպես հյուրընկալել է Արցախից Հայաստան եկած փոքրիկների, որոնք թատրոնում դիտել են Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմադրությունը:

Ներկայացումը երեխաների հետ դիտել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Այսօր դուք եք մեր հյուրը, մյուս անգամ էլ մենք կհյուրընկալվենք ձեզ, որովհետև մենք միշտ միասին ենք: Մենք ձեզ շատ ենք սիրում և չենք պատկերացնում մեր կյանքն առանց ձեզ՝ հրաշալի, սիրուն, խելացի բալիկներ»,- երեխաներին ջերմորեն դիմել է թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը և հավելել՝ խաղաղության հաստատումից անմիջապես հետո Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն առաջինը կայցելի նրանց՝ նոր ներկայացմամբ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործմանփաստեր:

Հայերեն

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է