Ստեփանակերտում արվում է ամեն ինչ ենթակառուցվածքների բնականոն աշխատանքն ապահովելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի քաղաքապետարանը մշտապես քայլեր է ձեռնարկում հակառակորդի կողմից հրետակոծվող ենթակառուցվածքներին հասցված վնասները վերացնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում այս մասին ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:

«Ցավալի փաստ է, որ այսօրվա դրությամբ մեր թշնամին արդեն հասել է նրան, որ ռմբակոծում է քաղաքներն ու գյուղերը: Ստեփանակերտում ուսումնասիրվում են բոլոր ավերածությունները և վնասները: Այս պահին որոշվում է կրած վնասների աստիճանները»,- ընդգծեց Թամրազյանը:

Նա նշեց, որ այսօրվա դրությամբ Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով և խուճապի որևէ խնդիր չկա:

«Եթե տապալվում է որևէ ենթակառուցվածք, ապա մեր մասնագետները տեղում փորձում են վերացնել բոլոր այդ վնասները և ապահովել քաղաքի բնականոն կյանքը: Միայն «Արցախգազ»-ի հետ կապված խնդիրը լուծելու համար, անվտանգությունից ելնելով, անջատել էինք: Էլեկտրականության հետ կապված բոլոր խափանումները վերականգնվել են: Առաջիկա մեկ, երկու օրվա ընթացքում Ստեփանակերտում անջատումներ չեն լինելու»,- ասաց փոխքաղաքապետը:

Թամրազյանը հայտնեց, որ ջրամատակարարումն ապահովվում է շուրջօրյա, չի խափանվել: Նա նշեց, որ այս պահին խմբերն աշխատում են, որպեսզի բոլոր ծառայություններն իրենց բնականոն հունով աշխատեն:

Թամրազյանը հավելեց, որ սանմաքրման աշխատակիցներն ամեն օր վաղ առավոտյան դուրս են գալիս աշխատանքի և քաղաքը բերում են իր մշտական մաքուր տեսքին:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան