Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ: Իր բարեմաղթանքները հղելով՝ նախարարն ընդգծել է, որ գիրքն ու գիտելիքը բոլոր ժամանակներում եղել և մնում են մեր կարևոր զենքը:

«Սիրելի՛ գրադարանավարներ, շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնը՝ մաղթելով առողջություն, խաղաղ երկինք, բոլոր մարտահրավերներին դիմակայելու կամք և հաստատակամություն:

Առաջին գրադարանները հիմնել են Մաշտոցը և նրա աշակերտները, և ցայսօր դրանք շարունակում են իրենց կարևոր առաքելությունը` կենսունակ պահել հասարակության պատմական, տեղեկատվական, մշակութային, կրթական գործունեությունը: Գիրքն ու գիտելիքը բոլոր ժամանակներում եղել և մնում են մեր կարևոր զենքը: Եվ հենց այդ զենքն է մեզ ամուր դարձնում և օգնում հաղթանակել պատերազմում: Այսօր դրա ապացույցն ապաստարանում դաս սերտող մեր աշակերտներն են:

Այս տարի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակից ելնելով՝ Հայաստանում գրադարանները ժամանակավորապես փակվեցին, սակայն դա չխանգարեց ընթերցողների հետ շուրջօրյա կապին: Իրավիճակը նոր գործիքակազմերի ներդրման հրամայական առաջ բերեց՝ ընդգծելով գրավոր ժառանգության պահպանման նոր՝ էլեկտրոնային գրադարանների հարստացման և զարգացման օրախնդիրը:

Մեր ժողովրդի համար այս վճռորոշ ժամին ի լուր աշխարհի հայտարարում ենք՝ 21-րդ դարում, ինչպես և միշտ, գերադասելու ենք գիրքն ու գիտելիքը, և ի հեճուկս քոչվորների՝ հաղթելու ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ իր ուղերձում նշել է նախարարը:

Հայերեն

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են