Քաղաքականություն

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Մոսկվայի դիրքորոշումը վերահաստատել է Պանկինը

1 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Մոսկվայի դիրքորոշումը վերահաստատել է Պանկինը

ՄՈՍԿՎԱ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը համոզված է, որ այժմ թեժ փուլում գտնվող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը ՀԱՊԿ ռազմավարական զարգացման ուղենիշների վերաբերյալ կլոր սեղանի ընթացքում:

«Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը այժմ բավական թեժ փուլում է, չունի ռազմական լուծում: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի ավելացումը մեզ խորը վիշտ է պատճառում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Պանկինը:

Դիվանագետը շեշտել է, որ Մոսկվան կողմերին շուտափույթ հրադադարի կոչ է անում. «Ռուսաստանը ամեն կերպ օժանդակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերադարձին դեպի խաղաղ հուն՝ քաղաքական, դիվանագիտական մեթոդներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների վերջին համատեղ հայտարարության հիման վրա»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում