Ղարաբաղյան հիմնահարց

Հրթիռակոծված Ստեփանակերտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 րոպեի ընթերցում

Հրթիռակոծված Ստեփանակերտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտը շարունակում է մնալ Ադրբեջանի հրթիռակոծությունների և հրետակոծությունների թիրախում: Այնտեղ օրվա տարբեր ժամերի հնչում է օդային տագնապի ազդանշանը: Ադրբեջանը հարվածում է քաղաքացիական ենթակառուցվածներին:

«Երեք բրիգադի վրեժը փորձում են Ստեփանակերտից առնեն։ Միայն դրան եք ընդունակ»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդի կողմից հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հրթիռակոծված Ստեփանակերտից տեսանյութ է հրապարակվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութում երևում է, որ վնասվում են բնակելի տներ, շարժական և անշարժ գույք:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում՝ հասկանալու հասցված վնասների չափը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 280 զինծառայող և կամավորական:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում