ՆԱՏՕ-ն մտահոգված է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից. Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն մտահոգված Է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից եւ դաշինքի անդամ երկրներին կոչ Է անում համտեղ հակազդելու դրան: Հոկտեմբերի 6-ին այդ մասին դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ կառավարության ղեկավարի նստավայում կայացած հանդիպումից հետո, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը:

Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել Է Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը Հունաստանի Կաստելորիզո կղզու մերձակայքում սեյսմիկ հետախուզության համար ռազմանավերի խմբի ուղեկցությամբ Oruc Reis հետազոտական նավի առաքման պատճառով եւ ՆԱՏՕ-ում ստեղծվող մեխանիզմն Արեւելյան Միջերկրականում մայցամաքային ափամերձ ծանծաղուտի պատկանելության շուրջը հակամարտության լուծման համար:

«Մենք նաեւ քննարկեցինք մտահոգությունները Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայության պատճառով: Դա հետեւանքներ ունի մեր սեփական անվտանգության համար եւ, հետեւաբար, մենք պետք Է համատեղ հակազդենք դրան»,- ասել Է Ստորտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են արել Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դան Նեգրեան ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին

Վայոց ձորում տեղի ունեցած սողանքից հետո երթևեկությունը վերականգնվել է

Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին

Մոլդովան անօդաչու թռչող սարքի կործանումից հետո հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին

Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրի քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը

Կոլումբիայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ՝ խլելով ավելի քան 20 մարդու կյանք

Ֆիլիպիններում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմ