Երևանի ավագանին որոշում կայացրեց 100 մլն դրամ տրամադրել Ստեփանակերտի վերականգնման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին հոկտեմբերի 6-ին կայացած արտահերթ նիստում որոշեց Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն ՀՀ դրամ հատկացնել՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտումնախատեսվող վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու նիստին գրանցված 46 անդամներն էլ միաձայն կողմ քվեարկեցին առաջարկին։

Երևանի քաղքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը ներկայացրեց 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ կատարվող փոփոխությունը, որով Երևան քաղաքի 2020թ. բյուջեի պահուստային ֆոնդից 100 մլն ՀՀ դրամ էհատկացվելու՝ Ստեփանակերտի թիրախավորման արդյունքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով։

«Մենք երեկ քննարկել ենք այս հարցը և միաձայն տվել ենք դրական եզրակացություն»,- այս մասին ասաց հարակից զեկուցող, Ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արման Անտոնյանը դիմեց աշխարհի բոլոր մայրաքաղաքների, նաև Երևանի քույր և գործընկեր քաղաքների ղեկավարներին՝ անտարբեր չանցնել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունների պատճառով Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կողքով:

«Կոչ եմ անում լինել ավելի մարդասեր ու խաղաղասեր: Խոսքով ու նաև գործով ձեր վերաբերմունքը հայտնեք ագրեսորներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, որոնց գործողությունների հետևանքով զոհվում են անմեղ բնակիչներ»,- նշեց Անտոնյանը:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն العربية English

10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը և պրեմիում բաժանորդագրություն

Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները

Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Մոլդովան պատրաստվում է միանալ բժշկական տվյալների փոխանակման եվրոպական ցանցին. Moldpres

ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ. Դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել

Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը

Բուլղարիայի 35-րդ անտարկտիկական արշավախմբի մասնակիցների առաջին խումբը կմեկնի սառցե մայրցամաք. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-04/11/26

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանն ԱԱ-ում 17-րդն է