Միջազգային

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Էրդողանին մեղադրել Է Սիրիայում եւ Լիբիայում ահաբեկիչներին աջակցելու մեջ

2 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Էրդողանին մեղադրել Է Սիրիայում եւ Լիբիայում ահաբեկիչներին աջակցելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանը աջակցում Է ահաբեկիչներին Սիրիայում եւ Լիբիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թույլ տվեք ինձ՝ շիտակ եւ հստակ արտահայտվել: Էրդողանն աջակցում Է ահաբեկիչներին Սիրիայում, նա աջակցում Է ահաբեկիչներին Լիբիայում»,-հայտարարել Է Սիրիայի նախագահը:

Ավելի վաղ ՌԴ-ի ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ Ռուսաստանը նշում Է օտարերկրացի զինյալների փոխադրումը Լիբիա, այդ թվում՝ Թուրքիայի աջակցությամբ:

Լիբիայում շարունակվում Է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը ղեկավարում Է Տրիպոլին եւ երկրի արեւմուտքի տարածքները, եւ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) միջեւ:

2011 թվականին Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարել Է գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում երկիշխանություն Է: Արեւելքում նիստեր Է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում Է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ)՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հետ՝ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ, որը 2019 թվականի ապրիլից չի դադարում Տրիպոլին նվաճելու փորձերը:

ԱՀԿ-ին աջակցում են Թուրքիան եւ Քատարը, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում