Պաշտոնական

Նարեկ Ղահրամանյանը և Գոռ Երանյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները

1 րոպեի ընթերցում

Նարեկ Ղահրամանյանը և Գոռ Երանյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նարեկ Ղահրամանյանն ու Գոռ Երանյանը երդմամբ ստանձնեցին ՀՀ ազգային ժողովի պատգամավորական մանդատները՝ փոխարինելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորական մանդատներից հրաժարված Արսեն Ջուլֆալակյանին և Արմեն Փամբուխչյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորներ Արսեն Ջուլֆալակյանի և Արմեն Փամբուխչյանի մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները: Մանդատները տրվում են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինիքի համապետական ընտրական ուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուներ Նարեկ Ղահրամանյանին և Գոռ Երանյանին:

Արսեն Ջուլֆալակյանը պատգամավորական մանդատը վայր դնելու համար ԱԺ նախագահին դիմել էր սեպտեմբերի 9-ին: Արմեն Փամբուխչյանի հրաժարականի դիմում էր ներկայացրել սեպտեմբերի 17-ին, նա ստանձնել է Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում