Մարթայն ֆան Հելվերտը չի պատկերացնում ԵՄ գործընկերությունն Ադրբեջանի հետ, որը չի լսում հրադադարի կոչը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության Արտաքին քաղաքական և պաշտպանական հարցերով խոսնակ, խորհրդարանի պատգամավոր Մարթայն ֆան Հելվերտը չի պատկերացնում Եվրամիության գործընկերությունը Ադրբեջանի հետ, որն ականջալուր չի լինում հրադադարի կոչերին: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:

Մարթայն ֆան Հելվերտը նկատեց, որ ԵՄ-ն, ՄԱԿ-ը հրադադարի կոչերով են հանդես եկել, ինքը ևս կողմնակից է հրադադարի գաղափարին: «Ադրբեջանը, սակայն, բացահայտ ասել է, որ համաձայն չէ: Չեմ կարծում, որ դա լավ նշան է, հատկապես այն ժամանակ, երբ մենք քննարկում ենք ԵՄ գործընկերությունը նաև Ադրբեջանի հետ: Եվ չեմ կարողանում պատկերացնել, որ մենք գործընկերություն կսկսենք մի երկրի հետ, որը չի լսում հրադադարի որևէ կոչ՝ ոչ ԵՄ-ից,ոչ ՄԱԿ-ից»,-ասաց պատգամավորը:

Մարթայն ֆան Հելվերտը կարծում է՝ սարսափելի է, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ, որպես ՆԱՏՕ-ի շատ երկրների դաշնակից, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին խոսում է պատերազմական լեզվով:

«Ես նախարարին խնդրել եմ միջազգային ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որ դադարի խոսել պատերազմի լեզվով Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ»,-ասաց նա ու հավելեց՝ այն, ինչ պետք է անի միջազգային հանրությունը, ինչպես նաև Թուրքիան՝ այս հակամարտությունն ապաէսկալացնելն է, զենքի օգտագործումը դադարեցնելը:

Պատգամավորը նաև դատապարտեց, որ Թուրքիան շատ սիրիացի վարձկաններ է բերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կռվելու: Նա նկատեց, որ Ադրբեջանը ռազմական օգնություն է ստանում Թուրքիայից, նաև Իսրայելից: Մարթայն ֆան Հելվերտի կարծիքով՝ միջազգային հանրության խնդիրն է դադարեցնել կռիվը, զենքի կիրառումը, ապաէսկալացնել իրավիճակը:

Նրա կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի յուրաքանչյուր երկրի, որ հրադադար լինի: «Սակայն այն, ինչ ես լսում ու տեսնում եմ, այն է, որ Հայաստանը իսկապես ուզում է հրադադար, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի կողքին կանգնած, ասում է՝ «մենք կկռվենք, մենք կկռվենք»: Մենք միջազգայնորեն պետք է ճնշում գործադրենք երկրների վրա, որոնք կռվում են»,-ասաց պատգամավորն ու նկատեց, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, եվրոպական շատ երկրներ այս հարցում միակարծիք են:

Մարթայն ֆան Հելվերտը դիմեց հայ ժողովրդին. «Մի մոռացեք, որ դուք ընկերներ ունեք նաև Նիդերլանդներում: Եվ մենք կանենք ամեն ինչ՝ դադարեցնելու այս կռիվը՝ որքան հնարավոր է շուտ»:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Չինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջ

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանն այցելել է Գագարինում գտնվող Eleveight AI-ի ԱԲ գործարան

Իրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներով

Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայան. երկու երկրների նախագահները շնորհավորանքներ են փոխանակել

Սև ուրբաթի գնումներ արտարժույթո՞վ․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները

Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ

«Տելեգրամ»-ում Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Արթուր Պետրոսյանն աջակցում է Գևորգ Ղազարյանին

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է հութիների հարձակումները թագավորության ենթակառուցվածքների դեմ

Հայաստանը դառնում է արհեստական բանականության գլոբալ հաբ. Մայքլ Դել