Միջազգային

ՆԱՏՕ-ի ղեկավարը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի ղեկավարը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին նա հայտարարել է Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:

«Չափազանց կարեւոր է, որ մենք բոլոր կողմերին շատ հստակ ազդակ հասցնենք այն մասին, որ նրանք պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որ մենք պետք է աջակցենք խաղաղ և համաձայնեցված լուծում գտնելու բոլոր ջանքերին», - հայտարարել է Ստոլտենբերգը:

«Հարցին ռազմական լուծում չկա»,-հայտարարել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում