Ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բուժօգնություն են ցուցաբերում վիրավոր զինծառայողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության դեմ ծավալված պատերազմական գործողությունների առաջին օրվանից զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, համալրվել նախատեսված բժշկական անձնակազմով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմական դրության պայմաններում մեծածավալ աշխատանք է կատարում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բուժանձնակազմը:

Հոսպիտալ են ընդունվում տարբեր աստիճանի վիրավորում ստացած զինծառայողներ, կատարվում են տեսակավորման և արագ գործիքային հետազոտության աշխատանքներ, որից հետո վիրավոր զինծառայողները տեղավորվում են համապատասխան բաժանմունքներում, անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես տեղափոխվում վիրահատարան: Հոսպիտալում բուժվողների հարազատներն իրազեկվում են զինծառայողների ստացած վնասվածքների, բուժման ընթացքի և արդյունքների մասին:

Առաջնագծում վիրավորներին ցուցաբերված առաջին մասնագիտացված բուժօգնությունը նոււյնպես արդյունավետ է իրականացվում և հաճախ կրկնակի վիրաբուժական միջամտության կարիք չի լինում:

Վիրավոր զինծառայողներից շատերն արդեն իսկ վերականգնման փուլում են և շուտով կվերադառնան ծառայության վայրեր: Նրանց հետ աշխատում են նաև հոգեբանները, որոնք արձանագրում են, որ զինծառայողների մարտական ոգին բարձր է. հայրենիքի պաշտպանները ձգտում են առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին մեկնել առաջնագիծ՝ կանգնելու իրենց մարտական ընկերների կողքին:

Մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների ապաքինման գործում անգնահատելի դերակատարում են ստանձնել նաև քաղաքացիական հիվանդանոցները, որոնք օրվա ցանկացած ժամի պատրաստ են ընդունել վիրավորներին և ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres