ԵՄ-ն 500 հազար եվրոյի չափով օգնություն կտրամադրի ԼՂ հակամարտությունում տուժած խաղաղ բնակչությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների սկսվելուց հետո ԵՄ-ն հայտարարում է արտակարգ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին` շփման գծի երկու կողմերում հակամարտության հետեւանքով տուժած ողջ քաղաքացիական բնակչությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է ԵՄ ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը՝ հավելելով, որ այդ միջոցներով բնակչությանը ցուցաբերվելու է բժշկական օգնություն, տրամադրվելու բժշկական սարքավորումներ, սնունդ և այլ անհետաձգելի պարագաներ:

Լենարչիչը հրապարակել է նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ տվյալները և իր հայտարարությունը՝ կապված ԼՂ-ում իրավիճակի հետ:

Յանեզ Լենարչիչն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքեր։

«Անհրաժեշտ է պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և ապահովել քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կյանքի պաշտպանությունը։ ԵՄ-ն համերաշխ է բռնությունից տուժած բոլոր մարդկանց հետ եւ պատրաստ է հետագա մարդասիրական աջակցություն ցուցաբերել, եթե մարդկային տառապանքները շարունակվեն: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ "Նախնական ֆինանսավորումը 500 000 եվրոյի չափով կօգնի մեր հումանիտար գործընկերներին, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, մարտական գործողություններից տուժածներին անհապաղ օգնություն ցուցաբերելու հարցում։ ԵՄ-ի ամբողջ մարդասիրական ֆինանսավորումն իրականացվում է մարդասիրության, չեզոքության, անկողմնակալության եւ անկախության մարդասիրական սկզբունքներին համապատասխան եւ ուղարկվում է միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի եւ ՀԿ-ների միջոցով»,- իր հայտարարության մեջ նշել է Լենարչիչը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան