Պուտինը շուտափույթ ապաքինում է մաղթել Թրամփին
1 րոպեի ընթերցում
![Պուտինը շուտափույթ ապաքինում է մաղթել Թրամփին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1029978.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում նրան ու տիկնոջը մաղթել է շուտափույթ ապաքինում և աջակցություն է հայտնել այս ոչ հեշտ ժամանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Վստահ եմ, որ Ձեզ բնորոշ էներգիան, կենսուրախությունը և լավատեսությունը կօգնեն հաղթահարել վտանգավոր վիրուսը»,- ասված է ՌԴ նախագահի հեռագրում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ի իր միկրոգլոգում կատարած գրառմամբ հայտնել է, որ ինքը և ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը վարակվել են կորոնավիրուսով: