Քաղաքականություն

Մակրոնը կզանգի Էրդողանին. հատվել են կարմիր գծեր ՆԱՏՕ-ի անդամի կողմից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի քննարկի սիրիացի զինյալների՝ Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխելու խնդիրը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Sputnik-ը:

«Ես առաջիկա մի քանի օրվա ընթացքում կզանգահարեմ նախագահ Էրդողանին, քանի որ հավատում եմ, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է բացատրություններ պահանջի այս հարցի վերաբերյալ»,-ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը նշել է նաև, որ հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ տեղեկատվություն փոխանակելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Հավատում եմ, կարող եմ ասել, որ ռուսական կողմը նույն կերպ է գնահատում իրավիճակը: Նաև կարծում եմ, որ դա սպառնալիք է Ռուսաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար»,- նշել է Մակրոնը՝ իրավիճակն անընդունելի համարելով:

Ինչպես տեղեկացնում է France 24-ը՝ Մակրոնը նաև ասել է, որ սիրիացի գրոհայինների Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով Թուրքիան կարմիր գիծն անցել է, ինչն անընդունելի է. «Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին կոչ եմ անում հաշվի առնել ՆԱՏՕ-ի անդամի պահվածքը»:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտնել էր, որ 300 սիրիացի գրոհայիններ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սրման ֆոնին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքով ուղարկվել են Բաքու:

Պենտագոնն արդեն հաստատել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման տեղեկությունը: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը ևս կոչ է արելարցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծից և հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին:Փաստարկված տեղեկություններով՝ Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով: BBC-ի արաբական ծառայությունն անգամ կարողացել էր զրուցել վարձկաններից մեկի հետ, որն ասել էր, որ նրանց վարձատրում են 2000 դոլարով և որ նրանք չգիտեին, որ ներգրավված են լինելու ռազմական գործողություններում:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Հայերեն العربية English Русский

Հայաստանի ու Գերմանիայի նախագահներն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ՌԴ ԱԳ փոխնախարարը չի կարծում, թե ԱՄՆ-ն մտադիր է դուրս գալ ՆԱՏՕ-ից

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը

Խաչատուրյանն ու Շտայնմայերն ընդգծել են երկու երկրների միջև փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրացման հնարավորությունները

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կաթողիկոսը ԵՏՍԿ պատվիրակության հետ հանդիպմանն իր մտահոգություն է արտահայտել Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ

ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Հունաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Ցեղասպանագիտության դասավանդման քաղաքականությունը խորագրով պանելային քննարկմանը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Զվարթնոց օդանավակայան

Հայաստանի ԱԳՆ-ը շնորհավորական ուղերձ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առթիվ