Թրամփը վարակվել Է կորոնավիրուսով
1 րոպեի ընթերցում
![Թրամփը վարակվել Է կորոնավիրուսով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1029927.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա տիկին Մելանյան վարակվել են կորոնավիրուսով: Հոկտեմբերի 2-ին այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել Է Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր երեկոյան ԱՄՆ-ի առաջին տիկինը եւ ես հանձնեցինք կորոնավիրուսի թեստեր, (որոնց արդյունքը) դրական Էր: Մենք անհապաղ կսկսենք մեր կարանտինը եւ առողջացման գործընթացը: Մենք դա կանցնենք միասին»,- գրել Է նա: