Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցների շարքն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀվարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սեպտեմբերի 30-ին վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել իր հարևան երկու պետությունների միջև առկա լարվածությամբ և շարունակվող ռազմական գործողություններով:

Վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և զրուցակցի ուշադրությունը հրավիրել ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա: Վարչապետ Փաշինյանն այդ մասին նաև որոշ մանրամասներ է ներկայացրել:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում