Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում իրական վտանգ է նաև Իրանի համար. Մխիթար Հայրապետյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում և դրան համարժեք արձագանքի բացակայությունը կամ նույնիսկ արձագանքի ուշացումն իրական վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև տարածաշրջանային մյուս երկրների, մասնավորապես, Իրանի համար, որը միակն է, որ ունի սահման երեք պետությունների՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը:

- Ստեղծված իրավիճակում և Թուրքիայի ակտիվ ներգրավվածության պարագայում ինչպիսի՞ն պետք է լինի հայ-իրանական հարաբերությունների օրակարգը:

- Այն ռազմական գործողությունները, որոնք վերջին օրերին իրականացվում են հայկական զինված ուժերի կողմից ի պատասխան թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի, ոչ միայն լուծում են մեր հարենակիցների ֆիզիկական անվտանգության խնդիրը, այլև միտված են տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև Էրդողանի՝ պանթյուրքական ծրագրերի խափանմանը: Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում և դրան համարժեք արձագանքի բացակայությունը կամ նույնիսկ արձագանքի ուշացումն իրական վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև տարածաշրջանային մյուս երկրների, մասնավորապես, Իրանի համար, որը միակն է, որ ունի սահման երեք պետությունների՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ: Այս համատեքստում եղբայրական Իրանը և Հայաստանը, վստահ եմ, ունեն ընդհանուր շահեր, ինչի շուրջ ակտիվորեն պիտի ձևավորեն ընդհանուր օրակարգ:

- Ադրբեջանի կողմից վարձկանների մասնակցությունը ռազմական գործողություններին ի՞նչ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար:

- Դեռևս ադրբեջանական ագրեսիայից առաջ մենք տեղեկություններ էինք ստանում Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների՝ Ադրբեջան տեղափոխվելու վերաբերյալ: Այսօր արդեն իսկ ունենք հստակ ապացույցներ, որ հայկական զինված ուժերը դիմակայում են ոչ միայն թուրք-ադրբեջանական ալյանսին, այլև իրական իսլամի և հավատավոր մուսուլմանների հետ որևէ կապ չունեցող մի քանի հազար ահաբեկիչների: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս ահաբեկիչների առանձին խմբեր արդեն իսկ խնդիրներ են ստեղծում Ադրբեջանի տարածքում բնակվող շիա բնակչության համար: Էրդողանի ու Ալիևի ձեռքին խաղալիք դարձած սև դրոշակակիր այս ահաբեկիչները ոչ թե կրոնական, այլ փողի ու աշխարհը քաոսի վերածելու խնդիր են լուծում։

Հայերեն English

Գեղարքունիքի մարզի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մարզի տարբեր բնակավայրերում

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը