ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը,ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է սեպտեմբերին ԱԽ-ում նախագահող, ՄԱԿ-ումՆիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին։
«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներն աջակցում են գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցությունների»,- ասել է նա։
Նա նաև չի բացառել հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպման անցկացումը։ «Եթե դա անհրաժեշտություն լինի, մենք կխոսենք երկու դեսպանների հետ (խմբ․ Հայաստանի և Ադրբեջանի), որպեսզի նրանք կարողանան փոխըմբռնման գալ»,- հավելել է Աբարին։