ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է վիրավոր սպաներին ու զինվորներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ, ծանոթացել է իրավիճակին և տեսակցել է վիրավոր սպաներին ու զինվորներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, ԱԽ քարտուղարը հետաքրքրվել է վիրավորների բուժման ընթացքով, մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Հայերեն Русский