Միջազգային

 Չեխիայում կվերականգնեն արտակարգ դրության ռեժիմը կորոնավիրուսի տարածման պատճառով

2 րոպեի ընթերցում

 Չեխիայում կվերականգնեն արտակարգ դրության ռեժիմը կորոնավիրուսի տարածման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի կառավարությունը սեպտեմբերի 30-ին կայանալիք արտահերթ նիստում պետք Է որոշում ընդունի կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրության ռեժիմի վերականգնման վերաբերյալ: Սեպտեմբերի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է նախարարների կաբիենտի ղեկավար Անդրեյ Բաբիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չորեքշաբթի օրը ես նշանակել եմ կառավարության արտահերթ նիստ, որտեղ մենք, առողջապահության նախարար Ռոման Պրիմուլայի առաջարկությամբ, պետք Է հավանություն տանք արտակարգ դության ռեժիմի սահմանմանը,- ընդգծել Է վարչապետը:- Համաճարակաբանական իրավիճակը հանրապետությունում խիստ անհանգստություն Է հարուցում: Դա (մարտի 12-ից մինչեւ մայիսի 17-ը գործած արտակարգ դրության ռեժիմի վերականգնումը – ծանոթ. խմբ.) անհրաժեշտություն Է»:

Հանրապետության խորհրդարանի ստորին պալատը, որտեղ կառավարությունը հենվում Է պատգամավորների մեծամասնության աջակցության վրա, ինչպես կարծում են Պրահայի քաղաքագետները, առանց ուշացումների կհաստատեն իշխանությունների նախաձեռնությունը, որոնք նպատակամղված են կորնավիրուսի դեմ պայքարի խիստ միջոցների իրականացմանը:

Ընդդիմության ներկայացուցիչները նույնպես արտահայտվում են արտակարգ դրության ռեժիմի վերականգնման օգտին: Համավարակի սկզբից ի վեր Չեխիայում, որի բնակչությունը կազմում Է շուրջ 10,7 միլիոն, ախտահարվածների ընդհանուր թիվը կազմում Է 65 883: Անցած գրեթե յոթ ամսում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել Է Չեխիայի 618 բնակիչ:

Այդ թիվը 12-ով աճել Է նախորդ օրվա համեմատությամբ: Առողջացել Է 31 799 քաղաքացի: Այս պահին հանրապետությունում բուժում Է անցնում 33 466 կորոնավիրուսով հիվանդ: Դա ռեկորդային ցուցանիշ Է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Հոսպիտալացված Է 820 հիվանդ: Նրանցից 187-ի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում