Քաղաքականություն

Կանադան և ՄԹ-ն մտահոգված են ԼՂ հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողություններով

1 րոպեի ընթերցում

Կանադան և ՄԹ-ն մտահոգված են ԼՂ հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողություններով

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան և Միացյալ Թագավորությունը համատեղ հայտարարություն են հրապարակել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու պետությունների կառավարությունների պաշտոնական կայքերում զետեղված հայտարարության մեջ նշվում է, որ Կանադան և Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողություններով: «Բնակավայրերի ռմբակոծման և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին լուրերը խորապես մտահոգիչ են: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել հրադադարի համաձայնագիրը և պաշտպանել խաղաղ բնակիչներին:

Այս հակամարտության ցանկացած կարգավորում պետք է մերժի բռնությունը և ներառի խաղաղ, բանակցությունների միջոցով լուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող գործընթացի շրջանակներում»,-ասված է ՄԹ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբի և Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի անունից տարածված հայտարարության մեջ, որում երկու երկրները լիակատար աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և վերջին հայտարարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում