ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները Տոկիոյում քառակողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերի 6-ին: Սեպտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Տոսիմիցու Մոտեգին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հոկտեմբերի 6-ին Տոկիոյում տեղի կունենա Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Նաեւ ես մտադիր եմ երկկողմ բանակցություններ վարել պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ իմ մյուս պաշտոնակիցների հետ»,- ասել Է նա:
Մոտեգիի խոսքով՝ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը պետք Է դառնա համագործակցության քննարկումն ազատ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հայեցակարգի ապահովման շրջանակում, նաեւ օրակարգում Է պայքարը կորոնավիրուսի տարածման դեմ: Ավստրալիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի արտգործնախարարությունների ղեկավարների առաջին քառակողմ հանդիպումը տեղի Է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին Նյու Յորքում: 2017 թվականի նոյեմբերին չորս երկրները կազմավորել են Quad կոալիցիան Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կարեւորագույն նավագնացային երթուղիների անվտանգության ապահովման նոր ռազմավարության շրջանակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: