Միջազգային

5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի հարավում

1 րոպեի ընթերցում

5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի հարավում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 29-ին 5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Տայվանի (ՉԺՀ) հարավային մասում: Այդ մասին հայտնել Է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը, որն ստորգետնյա ցնցումները գրանցել Է տեղական ժամանակով 09:14-ին (Երեւանի ժամանակով 05:14-ին), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Տայդուն քաղաքից 43,9 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք, օջախն ընկած Է եղել ծովի հատակին՝ 9,9 կիլոմետր խորության վրա:

Գետնի տատանումներ են զգացվել Պինդունի եւ Տայդունի գավառների տարածքում, ինչպես նաեւ Գաոսյուն եւ Տայնան հատուկ մունիցիպալիտետներում: 23 միլիոն բնակչությամբ Տայվան կղզին գտնվում Է սեյսմիկ ակտիվ գոտում՝ Խաղաղ օվիկանոսի հատակի խոշոր տեկտոնական խզվածքի մերձակայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում