Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հաջողվելու է մի քանի օրվա մեջ հակառակորդին ծնկի բերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի նախագահն ասել է կամավորականների հետ հանդիպման ընթացքում:

«Օմարից մինչև Արաքս բոլոր ուղղություններով հարձակվել են, հարյուրավոր տանկերով: Բայց տասնյակ, եթե ոչ հարյուրի հասնող տեխնիկա արդեն այս երկու օրվա ընթացքում կորցրել են: Համարյա առաջխաղացում չունեն: Մի քանի դիրք են վերցրել: Բոլորդ փորձառու եք, հասկանում եք դիրք տալն ինչ է, և տալիս ենք, և վերցնում ենք, բայց վերջում, որ վերցնում ենք, էլ չենք տալիս: Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու: Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք: Եվ դա հաջողվելու է մեզ: Հաջողվելու է, որովհետև ձեզ նման հայրենասերներ ունենք, ձեզ նման հայրենասեր Արցախի քաղաքացիներ ունենք»,-ասել է Հարությունյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն ունի 400-ից ավելի կենդանի ուժի կորուստ: Խոցվել են հակառակորդի 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 4 ուղղաթիռ:

Հայերեն English Русский

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը