ՌԴ ԱԳՆ-ն արտաքին և ներքին խաղացողներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ ԼՂ իրավիճակի հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան կոչ է անում արտաքին և ներքին բոլոր խաղացողներին առավելագույն զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Կոչ ենք անում բոլոր արտաքին և ներքին խաղացողներին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության առումով: Այժմ կարևոր է առավելագույնս զգույշ լինել՝ անմիջապես հրադադարի ռեժիմի հասնելու և կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար»,-ասել է նա:

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, 1991 թվականից ակտիվ մասնակցում է այս գործընթացին: «Մենք մտադիր ենք շարունակել կապերը բոլոր գործընկերների հետ»,-ասել է փոխարտգործնախարարը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200-ից ավելի վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ:Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։

Հայերեն English Français Русский

Տեխասում արտակարգ դրություն ռեժիմ է սահմանվել դիզելային վառելիքի ռեկորդային գների պատճառով

Երևանում Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. կան զոհեր

Կանայք բավականին լավ մրցաշար անցկացրին. Զավեն Անդրիասյանը՝ Օլիմպիադայում ընտրանու ելույթների մասին

Իրանում հայտարարել են նոր զենքի մշակումների մասին

Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ

Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ին հայտնել է դիզելային վառելիքի մատակարարումների դադարեցման վատ հետևանքների մասին

Հայաստանի վարչապետն ընդունել է «Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին

ԱՄՆ Թենեսիի նահանգը վերջին 200 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում է իրականացնել կնոջ մահապատիժ

Երուսաղեմում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակվելու կասկածանքով 22-ամյա տղամարդ է ձերբակալվել

ԱՄՆ-ի ռազմական արշավները ամերիկացիներին վտանգի են ենթարկում ամբողջ աշխարհում. ԻՀՊԿ