Քաղաքականություն

Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու․ նա աշխատանքի է անցնելու ՊՎԾ-ում

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու․ նա աշխատանքի է անցնելու ՊՎԾ-ում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը սեպտեմբերի 28-ին դիմելու է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունը։

«Պատգամավորական մանդատը վայր եմ դնում Պետական վերահսկության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու նպատակով»,- ասաց Ուլիխանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում