ԱՄՆ-ում կարծում են, որ COVID-19-ի վիրուսային ծանրաբեռնությունը մուտացիայի հետեւանքով մեծանում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ COVID-19-ի վիրուսային ծանրաբեռնությունն զգալիորեն մեծանում Է D614G մուտացիայի հետեւանքով: Հետազոտողների եզրակացությունները սեպտեմբերի 23-ին հրապարակվել են medRxiv Էլեկտրոնային գիտական գրադարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հյուսթոնի (Տեխասի նահանգ) մեթոդական հոսպիտալի մասնագետներն ուսումնասիրել են կորոնավիրուսի ավելի քան 5 հազար մանրԷահիմք: Նրանք հանգել են այն եզրակացության, որ Հյուսթոնում կորոնավիրուսի տարածումը մինչ այս պահը տեղի Է ունեցել երկու ալիքով, որոնցից մեկը տեղի Է ունեցել գարնանը, իսկ երկրորդը՝ այս տարվա ամռանը: Հետազոտություններն սկսվել են տակավին մարտին:

Հիվանդների 99 տոկոսի մոտ, որոնք վարակվել են կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի ժամանակ, հայտնաբերվել Է դրա մուտացիան, որն ստացել Է D614G կոդային անվանումը: Գիտնականները նշում են, որ այդ մուտացիայի դեպքում զգալիորեն աճում Է COVID-19-ի վիրուսային ծանրաբեռնությունն, այսինքն՝ ավելանում Է վիրուսի մասնիկների քանակը, որոնք վարակվելիս հայտնվում են մարդու օրվանիզմում:

Մասնագետները նշում են, որ վիրուսային ծանրաբեռնությունը մեծացնում Է վիրուսի տարածման արագությունը: Ըստ որում նրանք կապ չեն հայտնաբերել մարդու օրգանիզմում վիրուսի մասնիկների քանակի եւ դրա հարուցած հիվանդության ծանրության միջեւ: Այդ հետազոտության արդյունքներն այս պահին հաստատված չեն անկախ փորձագետների կողմից: Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել Էր, որ մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսային վարակի շուրջ 22 եզակի մուտացիաներ:

Դրանց թվում առավել լայն տարածվածներն են P314L-ը եւ D614G-ը: «Ռուսաստանի եւ արտասահմանյան երկրների տարածքում SARS-CoV-2 վիրուսի մանրամասն համեմատությունը հաստատում Է, որ վիրուսի մանրԷահիմքերի հենց Արեւմտյան Եվրոպայի տարածքում շրջանառվող տարբերակներն են, որոնք մեծավ մասամբ արդեն ունեցել են P314L (գեն ORF1b) եւ D614G (գեն S) մուտացիաները, որ 2020 թվականի մարտին եւ ապրիլին զանգվածայնորեն բերվել Ռուսաստան»,- նշել են գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը