Քաղաքականություն

ԿԸՀ-ն Արսեն Ջուլֆալակյանի պատգամավորական մանդատը տրամադրեց Նարեկ Ղահրամանյանին

2 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն Արսեն Ջուլֆալակյանի պատգամավորական մանդատը տրամադրեց Նարեկ Ղահրամանյանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի պատգամավորական մանդատից հրաժարված Արսեն Ջուլֆալակյանի մանդատը տրամադրել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Սամվելի Ղահրամանյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպիսով ԿԸՀ-ն սեպտեմբերի 23-ի հերթական նիստում, հիմք ընդունելով «Ազգային Ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» ԱԺ նախագահի N 7 արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Սամվելի Ղահրամանյանին տալու վերաբերյալ:

Արսեն Ջուլֆալակյանը պատգամավորական մանդատից հրաժարականի դիմումի մասին հայտնել էր սեպտեմբերի 9-ին: «Ազգային ժողովի կանոնակարգ»սահմանադրական օրենքի155-րդ հոդվածի2-րդ մասի համաձայն`եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով ետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը,ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ,եթե ետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը,ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն,որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում