ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնաթիռը, որտեղ գտնվել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, սեպտեմբերի 22-ին Նյու Հեմփշիրի նահանգում մեկնաթռիչքի օդանավակայան Է վերադարձել թռչնի հետ բախվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Փենսի օգնականներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել մեկնաթռիչքից անմիջապես հետո: Օդանավը դրանից հետո շատ չանցած «որպես նախազգուշական միջոց» վայրԷջք Է կատարել: Այժմ այն զննում են մասնագետները: Սպասվում Է, որ Փենսը եւ նրա օգնականները Վաշինգտոն կվերադառնան ուրիշ ինքնաթիռով: Միջադեպի հետեւանքով տուժածների մասին չի հաղորդվել: Փենսը Նյու Հեմփշիրում մասնակցում Էր նախընտրական միջոցառումների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: