Միջազգային

Չինաստանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում պատասխանել Է Թրամփի մեղադրանքներին

1 րոպեի ընթերցում

Չինաստանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում պատասխանել Է Թրամփի մեղադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում բողոք Է հայտնում ԱՄՆ-ի հայտարարությունների առնչությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին եւ ԱՀԿ-ին մեղադրել Է այն բանում, որ նրանք հանդես են եկել այն մասին ստահոդ հայտարարություններով, որ վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում, ինչպես նաեւ, որ այն մարդիկ, որոնք ախտանշաններ չունեն, վիրուսը չեն փոխանցում: Նա նաեւ կոչ Է արել ՄԱԿ-ին՝ Չինաստանին պատասխանատվության ենթարկել կորոնավիրուսի տարածման համար: «Ցավոք սրտի, հակառակ փաստերի, ամերիկյան կողմը ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել Է լուրեր մոգոնելու, անհիմն մեղադրանքների եւ Չինաստանին արատովորելու համար՝ ելնելով դատապարտելի քաղաքական նպատակներից: Չինական կողմը վճռական բողոք Է հայտնում»,-ասվում Է տարածված հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում