Միջազգային

Պենտագոնի ղեկավարը խոստացել Է ամրապնդել Իսրայելի ռազմական գերակշռությունը Մերձավոր Արեւելքում

1 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավարը խոստացել Է ամրապնդել Իսրայելի ռազմական գերակշռությունը Մերձավոր Արեւելքում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ հանդիպմանը խոստացել Է ամրապնդել հրեական պետության անվտանգությունն ու ռազմական գերակշռությունը Մերձավոր Արեւելքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ի երեկոյան այդ մասին հայտնել են Միացյալ Նահանգների գերատեսչության մամուլի ծառայությունում:

«Մեր գործընկերությունը սերունդները կառուցում են ընդհանուր արժեքների, շահերի եւ մտահոգությունների վրա,- մեջբերում Է անում նախարարությունն Էսփերի խոսքից:- (…) Մեր ռազմական համագործակցության անկյունաքարն Իսրայելի ռազմական գերակշռության պահպանումն Է տարածաշրջանում: Կշարունակենք պահպանել Իսրայելի անվտանգության ապահովման մեր վաղեմի առաջնահերթությունը»: Նախարարները քննարկել են Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների նորմալացման համաձայնագրերի ստորագրումը, որոնք բացում են «տարածաշրջանային անվտանգության ամրապնդման պատմական հնարավորություն»: Գանցը Վաշինգտոն կատարած կարճատեւ այցի ընթացքում նաեւ հանդիպել Է ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլլիի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում