ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց կառավարության ֆինանսավորման փաստաթուղթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 22-ի երեկոյան ձայների մեծամասնությամբ ընդունել Է մինչեւ դեկտեմբերի 11-ը դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը: Նսիտի հեռարձակումը տրվել Է օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթուղթը պաշտպանել Է 359 կոնգրեսական, դեմ Է հանդես եկել 57-ը: Politico թերթի տվյալներով՝քվեարկությանը նախորդել Է համաձայնությունը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, որը ներկայացնում Է Դեմոկրատական կուսակցությունը, եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի միջեւ, ֆերմերներին օգնության եւ դպրոցականների սննդի միջոցների տրամադրման շուրջը: Այժմ օրինագիծը պետք Է քվեարկաություն անցնի Սենատում: Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում այն ստորագրման կներկայացվի ԱՄՆ-ի նախագահին:

Նախաձեռնությանը պետք Է հվանություն տրվի մինչեւ սեպտեմբերի 30-ը, երբ երկրում ավարտվում Է 2020 ֆինանսական տաին: ԱՄՆ-ի բյուջեն չընդունվելու դեպքում կարող Է սպառնալ նոր «շաթդաուն»՝ կառավարության աշխատանքի դադարեցում: Վերջին անգամ դա տեղի Է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 22-ին, ինչի հետեւանքով պետական ծառայողներն արձակուրդ գնացին ռեկորդային 35 օրով: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ հանրապետականներն այն ժամանակ ձգտում Էին 2019 ֆինանսական տարվա պետբյուջեում հասնելու ավելի քան 5,7 միլարդ դոլարի ներառման՝ Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը