Միջազգային

Չինաստանը ՄԱԿ-ին կտրամադրի 50 մլն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

1 րոպեի ընթերցում

Չինաստանը ՄԱԿ-ին կտրամադրի 50 մլն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը Միացյալ ազգերի կազմակերպությանը կտրամադրի 50 մլն դոլար կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին տեսաուղերձով հայտնել է Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը:

«Չինաստանը ևս 50 մլն դոլար կտրամադրի Covid-19-ին արձագանքման ՄԱԿ-ի գլոբալ հումանիտար ծրագրին», հայտնել է նա:

ՉԺՀ-ի նախագահը հավելել է, որ Չինաստանը հաջորդ երկու տարվա ընթացքում երկու մլրդ դոլար կհատկացնի գյուղատնտեսության զարգացման, աղքատության դեմ պայքարի, ինչպես նաև երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վերականգնման համար:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 31 միլիոնը, մահերի թիվը 970,911 է, առողջացել է 23,179,940 մարդ:

Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47667 դեպք, որոնցից 42676-ն` առողջացած:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում