Իսրայելական ընկերությունները 155 մլն դոլար են վճարել «ադրբեջանական լվացքատան» երկու ընկերությունների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆինանսական նյութերի զանգվածային նոր արտահոսքի միջոցով պարզվել է, որ Իսրայելի խոշորագույն օդատիեզերական և ավիացիոն ձեռնարկություն հանդիսացող Israel Aerospace Industries-ը 155 մլն դոլար է փոխանցել երկու ընկերությունների՝ Jetfield Networks և Larkstone Ltd, որոնք, ըստ հրապարակումների, որպես գաղտնի հիմնադրամ են օգտագործվել Ադրբեջանի վերնախավի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Times of Israel-ը: Իսրայելի պետական Israel Aerospace Industries-ին վերաբերող բանկային փաստաթղթերը բաղկացած են կասկածելի գործունեության մեկ տասնյակից ավելի հաշվետվություններից, որոնք Deutsche Bank-ը ներկայացրել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությանը (FinCEN) 2012-2014թթ-ին.: Հայտնի չէ, թե ինչու է պետական Israel Aerospace Industries-ը (IAI) գումար վճարել երկու ընկերություններին, բայց վճարումները հարուցել են Deutsche Bank-ի պաշտոնյաների կասկածները, որոնց հանձնարարված է հետևել տրանսակցիաներին, որոնք, ըստ նրանց, կարող էին կապված լինել փողերի լվացման կամ ֆինանսական ահաբեկչության հետ: Deutsche Bank-ի զեկույցում նշվել է երկու ընկերության անուն՝ Jetfield Networks և Larkstone Ltd., որոնց IAI-ը վճարել է մոտ 155 մլն դոլար:

Նոր Զելանդիայում գրանցված Jetfield Networks ընկերության շահառուն, պարզվել է, 1961 թվականին ծնված ադրբեջանցի Ջավիդ Հուսեյնովն է: Նա շահառու է նաև Larkstone Ltd. ՍՊԸ-ում, որը գրանցված է Էստոնիայում: 2017թ.

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) դեռ 2017-ին պարզել է, որ այս ընկերություններն «ադրբեջանական լվացքատան» կենտրոնական հանգույցներն են», - գրում է The Times of Israel-ը:

Jetfield Networks-ը և Larkstone Ltd.-ն գումարներ են վճարել ընկերություններին, որոնք ադրբեջանական վերնախավը և կառավարության ներկայացուցիչները օգտագործել են որպես պաշտպանիչ հիմնադրամ՝ շքեղ իրեր գնելու, ինչպես նաև վարչակարգի PR-ն ապահովելու համար:

Հայերեն العربية English Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս