Միջազգային

Հնդկաստանում պատմել են, թե երբ են սկսելու ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկումները

3 րոպեի ընթերցում

Հնդկաստանում պատմել են, թե երբ են սկսելու ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկումները
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Dr. Reddy`s Laboratories Ltd դեղագործական ընկերությունը կարող Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն սկսել առաջիկա շաբաթներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է դեղագործական ծառայությունների գծով ընկերության գլխավոր տնօրեն Դիպակ Սափրան:

«Մենք ցանկանում ենք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Հնդկաստանի կարգավորող մարմիններից անհրաժեշտ թույլտվություններն ստանալու դեպքում անցնել առաջին քայլին՝ կլինիկական փորձարկումներն սկսելուն»,-Reuters գործակալությանը հայտարարել Է Սափրան:

Նա հավելել Է, որ ռուսաստանյան պատվաստանյութի հնդկական փորձարկումներին կմասնակցի մինչեւ 2 հազար մարդ: Հետազոտությունները կանցկացվեն ամբողջ երկրի մի քանի պետական ու մասնավոր հիվանդանոցներում:

Սափրայի խոսքով՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի չափաբաժինները, որոնք մատակարարվելու են Հնդկաստան, ամենայն հավանականությամբ իրենցից ներկայացնելու են հնդկական եւ ռուսաստանյան արտադրության չափաբաժինների համակցություն:

Նա նաեւ հայտնել Է, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Dr Reddy՚s ընկերությունը շուտով կորոշեն Հնդկաստանում պատվաստանյութի հնարավոր արտադրողներին:

ՌՈՒՆՀ-ում ավելի վաղ հայտնել Էին, որ պատվաստանյութի՝ Հնդկաստան մատակարարումները կարող են սկսվել արդեն 2020 թվականի վերջին. Սափրայի կարծիքով, դա մի քանի ամսից ավելի ժամանակ կտեւի:

Ավելի վաղ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը եւ Dr Reddy՚s ընկերությունը պայմանավորվել Էին պատվաստանյութի կլինիկական փորձարկումների անցկացման շուրջ: Պլանավորվում Է, որ տեղական կարգավորողների հավանությունն ստանալուց հետո Հնդկաստան կմատակարարվի 100 միլիոն չափաբաժին:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ. առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլխի սոցիալական զարգացման հարցերի գծով տեղակալ Անաստասյա Ռակովան հայտնել Է, որ սեպտեմբերի 9-ից Մոսկվայում պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունների շրջանակներում սկսվել Է կորոնավիրուսի դեմ պատվաստումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում