Միջազգային

ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ եւս մեկ պատվաստանյութ փորձարկել

2 րոպեի ընթերցում

ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ եւս մեկ պատվաստանյութ փորձարկել

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում Է թույլատրել, որը մշակվել Է Չումակովի կենտրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Պատրաստուկի փորձարկումներին կմասնակցի ավելի քան երեք հազար մարդ, ինչը համապատասխանում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին, նշել են նախարարությունում: Թեստովորումը մոտ ժամանակներս կսկսվի Կիրովում, Սանկտ-Պետերբուրգում եւ Նովոսիբիրսկում: Կամավորները պատվաստումից հետո 16 օր մեկուսացման մեջ կգտնվեն ստացիոնարում:

«Մենք հույս ունենք կլինիկական փորձարկումներն ավարտել ընթացիկ տարվա նոյեմբերին»,-ասել Է Չումակովի կենտրոնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Այդար Իշմուհամետովը, որի խոսքերը մեջբերվում են հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութը Ռուսաստանը գրանցել Է օգոստոսին: Այն մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:

Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Զանգվածային պատվաստումը կսկսվի պատրաստուկի արտադրության ավելացման եւ հետգրանցումային հետազոտությունների տվյալների հավաքման համեմատ:

Ռուսաստանում զուգահեռ անցկացվում են եւս երեք պատվաստանյութերի փորձարկումներ, որոնք մշակվում են «Վեկտոր» կենտրոնի, չինական Sinopharm-ի եւ անգլո-շվեդական AstraZeneca-ի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում