Հասարակական

Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը անհրաժեշտ է համարում միջին աշխատավարձի յոթնապատկումը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը անհրաժեշտ է համարում միջին աշխատավարձի յոթնապատկումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ 2050 թվականը պետք է քսանաապատկվի Հայաստանի համախառն ներքին արդյունքը և յոթնապատկվի միջին աշխատավարձը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությունը:

«Մենք այսօր ունենք բազմաթիվ աշխատատեղեր, որտեղ աշխատող մարդիկ իրենց աշխատավարձով չեն կարող հոգալ իրենց կարիքները: Այսինքն՝ այդ աշխատանքը կա, բայց այդ աշխատանքի արդյունքում ձևավորված աշխատավարձը չի բերում այդ ցանկալի արդյունքին, հետևաբար միջին աշխատավարձի յոթնապատկումը մեզ համար խնդիր է»,- ասաց Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում