Հասարակական

Համավարակի հետևանքները մեղմելու նպատակով ՀԿ-ն խոցելի ընտանիքներին տրամադրում է փաթեթներ

1 րոպեի ընթերցում

Համավարակի հետևանքները մեղմելու նպատակով ՀԿ-ն խոցելի ընտանիքներին տրամադրում է փաթեթներ

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում COVID-19-ի համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերում բնակվող 220 առավել խոցելի ընտանիքներին տրամադրում է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Ծրագիրն իրականացվում է «Կարիտաս Ինսբրուկ»-ի, Տիրոլի (Ավստրիա) իշխանությունների ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի առաջին փուլն արդեն ավարտված է. խոցելի ընտանքիները ստացել են իրենց հասանելիք փաթեթները: «Բավական մեծ՝ մոտ 60 հազար դրամ արժողությամբ փաթեթները ծրագրի շահառուները կստանան 2 անգամ: Ի դեպ, շահառուների ընտրությունը կատարվել է համապատասխան չափորոշիչներով, իսկ գլխավոր նախապայման է հանդիսացել ընտանիքների բազմանդամ լինելը և համավարակի պատճառով աշխատանքը կորցնելը»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի պատասխանատու Իննա Մաղաքյանը՝ հավելելով, որ շահառուներն արդեն ընտրված են:

Փաթեթների տրամադրումից առաջ իրականացվել է տվյալ ընտանիքների կարիքների գնահատում:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում