Միջազգային

Մինսկի տարբեր շրջաններում ընդդիմության կողմնակիցներն անցկացնում են խաղաղ ակցիաներ

1 րոպեի ընթերցում

Մինսկի տարբեր շրջաններում ընդդիմության կողմնակիցներն անցկացնում են խաղաղ ակցիաներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում ընդդիմության կողմնակիցները Մինսկի տարբեր շրջաններում երթի են դուրս եկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ զանգվածային ակցիաների թվի տեսանկյունից հանգստյան օրերը համարվում են պիկային: Կեսօրից հետո Մինսկի կենտրոնում արդեն ավանդական դարձած կանանց բողոքի երթն է: Ավելի փոքր ծավալի նման ակցիա նախատեսված է Մինսկի այլ շրջաններում: Թաղամասերից մեկում բնակիչները ցանկապատներին կախում են սպիտակ և կարմիր գույնի ժամապավեններ:

Բելառուսում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո: ԿԸՀ-ի տվյալներով Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել էր՝ ստանալով ձայների 80.1 տոկոսը: Շատերը չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Առաջին օրերին բողոքի ակցիաներն ուղեկցվում էին ուժային կառույցների ճնշումներով: Պաշտոնական տվյալներով բողոքի ակցիաների առաջին օրերին ավելի քանի 6 հազար 700 մարդ ձերբակալվել է: Բախումների հետևանքով տուժել են հարյուրավոր քաղաքացիներ, որոնց թվում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում