Վերին Գետաշենում բացվեց նախակրթարան

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցը նոր ուսումնական տարին նշանավորեց նախակրթարանի բացումով: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախակրթարանի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ Կթրության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Դպրոցի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանի ներկայացմամբ՝ Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանի հիմնման ընդհանուր բյուջեն կազմել է 11 միլիոն 949 հազար դրամ, որից 4 միլիոն 820 հազար դրամը կազմել է Վերին Գետաշենի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Մնացած գումարը ներդրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հունիսից եւ ավարտվել օգոստոս ամսվա ընթացքում:Նախակրթարան են հաճախել նախադպրոցական տարիքի 25 երեխա: Համայնքում նախադպրոցական կրթության զարգացմանն աջակցելու նպատակով վերին գետաշենցի բարերար Արման Ռուբենյանը հատկացրել է 1 միլիոն 800 հազար դրամ՝ նախակրթարանում եւս մեկ սենյակ հիմնանորոգելու եւ լրացուցիչ 1 խումբ բացելու համար: Համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանի ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ Վերին Գետաշենում նախադպրոցական կրթության կարիք ունեն 2015 թվականին ծնված 75 երեխա: Նրանցից 30-ն ընդունվել են համայնքի մանկապարտեզ, 25-ը՝ նորաբաց նախակրթարան:

«Մնացած երեխաների համար կարող ենք բացել երկրորդ խումբը, եթե հասցնենք բարերարի միջոցներով արդեն նորոգված դասասենյակի համար ձեռք բերել պահանջվող գույքը: Անհրաժեշտ է կարգավորել նաեւ ջեռուցման խնդիրը, որպեսզի նախակրթարանը կարողանա անխափան գործել նաեւ ձմռան ամիսների ընթացքում»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը: Մարզպետ Գնել Սանոսյանը գույքի ձեռքբերման եւ ջեռուցման խնդիրների կարգավորման հարցերում խոստացավ իր աջակցությունը: Նախարար Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունը հայտնեց շինարարական աշխատանքների որակից, միաժամանակ շեշտելով, որ նման ժամանակակից նախակրթարանի կողքին անշուք է թվում դպրոցի շենքը, որտեղ հիմնանորոգման խիստ կարիք է զգացվում:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն العربية

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր