Միջազգային

Թրամփը վստահեցրել է՝ ԱՄՆ յուրաքանչյուր բնակչի համար հասանելի կլինի COVID-19-ի պատվաստանյութը

1 րոպեի ընթերցում

Թրամփը վստահեցրել է՝ ԱՄՆ յուրաքանչյուր բնակչի համար հասանելի կլինի COVID-19-ի պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր բնակչի համար COVID-19-ի պատվաստանյութը հասանելի կլինի 2021 թվականի ապրիլից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

«Ամեն ամիս կարտադրվի հարյուր միլիոնավոր չափաբաժին, և մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարվա ապրիլին բոլոր ամերիկացիները կստանան պատվաստանյութ»,-հայտնել է Թրամփը մամուլի ասուլիսին:

Նա տեղեկացրել է, որ երբ լինի առողջապահության դաշնային մարմինների հաստատումը, ապա 24 ժամվա ընթացքում կսկսվի պատվաստանյութի բաշխումը:

«Մոտ ապագայում մենք ունենալու ենք անվտանգ և արդյունվետ պատվաստանյութ, մենք կհաղթահարենք վարակը»,-խոստացել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատվաստանյութի հաստատումը կարող է լինել հոկտեմբերին: Որոշ փորձագետների կարծիքով, դա հավակնոտ ժամկետ է և քիչ հավանական են համարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում