Մշակույթ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող օրինագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նոր օրենսդրական նախաձեռնությունը, որովառաջարկվում է կանոնակարգել Հայաստանում կինեմատոգրաֆիայի ոլորտը, բարձրացնել ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանությանը, ոլորտին պետական աջակցության թափանցիկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 108 կողմ ձայն:

Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի ոլորտի պետական աջակցության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը, կինեմատոգրաֆիայի և հարակից ոլորտներում իրավունքների պաշտպանությանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում տնտեսական գործունեության ակտիվության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ֆիլմարտադրության համար գրավիչ միջավայրի և բարենպաստ պայմանների ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներդրմանը, ազգային ֆիլմերի ստեղծմանը, ներկայացմանը և մրցունակցության բարձրացմանը:Առաջարկվող փաթեթը կկանոնակարգի նաև կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, բացի այդ՝ ազգային մարմնի կողմից կինեմատոգրաֆիայի ոլորտըֆինանսավորելու համար կընձեռվի հնարավորություն՝ ներգրավելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխի ձևավորման արդյունքում:

Գործադիրը նախագծի վերաբերյալ ներկայացրել էր մի շարք առարկություններ և առաջարկներ:

Օրենքների նապագծերի փաթեթը ներկայացրել են ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը, «Իմ քայլը»-ից Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թևոսյանը, Արթուր Մանուկյանը, Արման Եղոյանը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում