Հասարակական

Վլադ Ասատրյանը միաձայն վերընտրվել է ՃՇՀԱՀ-ի հոգաբարձունների խորհրդի նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կամուրջշին» ընկերության նախագահ Վլադ Ասատրյանը միաձայն վերընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նախագահ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։

«Հիմք ընդունելով 2020-ի օգոստոսի 7-ի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի կազմը հաստատելու մասին» կառավարության որոշումը՝ սեպտեմբերի 17-ին համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձունների խորհդրի 2020-2021 ուսումնական տարվա անդրանիկ նիստը։

ՃՇՀԱՀ-ի ուսանողական խորհրդի առաջարկով հոգաբարձունների խորհրդի քարտուղար ընտրվեց համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Խաչիկ Խաչատրյանը։

ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եզիազար Վարդանյանը, շնորհավորելով հոգաբարձունների խորհրդի նախագահին վերընտրվելու առթիվ և ողջունելով խորհրդի անդամներին, ներկայացրեց իրականացված աշխատանքները, ընդգծելով․ «Արտակարգ դրության պայմաններում մենք կարողացանք պատշաճ մակարդակով իրականացնել ուսումնական գործընթացը՝ ի պատիվ մեր պրոֆեսորադասախոսական կազմի»։

Անդրադառնալով համալսարանի ֆինանսական հատվածին՝ Եղիազար Վարդանյանը տեղեկացրեց, որ ֆինանսական վիճակը կայուն է։

Անդրադառնալով այս տարվա ընդունելություններին՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ անցած տարվա համեմատ այս տարի աճ է գրանցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն