ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգին անցումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգի անցումը, ըստ որի հագուստն ու կոշիկն արդեն մաքսազերծվում են ոչ թե կիլոգրամով, այլ հատով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկին:

Մելքումյանն առաջարկեց կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում, երբ սոցիալական որոշակի լարվածություն կա, հանրության հետ էլ համաձայնության գալ՝ որոշակի ժամանակով պահել միջանկյալ շրջանը, որում հագուստը կրկին կշարունակվի մաքսազերծվել կիլոգրամով, հետո նոր անցում կատարել նոր կարգին:

ՊԵԿ նախագահն արձագանքեց՝ եթե հարցը ժամանակին չի հանրայնացվել, չի նշանակում, թե այդ դաշտի հետ պայմանավորվածություն չեն կնքել: «Այս անցումը նախատեսված է եղել 2020 թվականի ապրիլի 1-ից, բոլոր տնտեսավարողները տեղյակ են եղել: Հնարավոր է, որ լինեն 1-2 տոկոս տնտեսավարողներ, որոնք տեղյակ չեն եղել: Ես չեմ կարծում, որ պետական մարմինը պետք է պարտադիր հանրային համաձայնությամբ ամրագրի իր գործողությունների հետագա պատկերացումները: Եվ այդ պայմանավորվածությունը եղել է, ես նպատակահարմար չեմ համարում ժամկետի հետաձգում»,-ասաց նա ու նշեց՝ դա իրենց դիրքորոշումն է:

Մաքսազերծման նոր կարգի անցումը դժգոհություն էր առաջացրել Հայաստան հագուստ ու կոշիկ ներկրողների մոտ, նրանք իրենց բողոքի ձայնը բարձրացրել են կառավարության, ՊԵԿ-ի դիմաց՝ նշելով, որ նոր կարգավորումների արդյունքում իրենք շատ դժվարություններ են ունենալու, բացի այդ 6 անգամ ավելի շատ գումար են վճարելու մաքսազերծման համար: Բողոքող քաղաքացիների հետ հանդիպել էր ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, լսել խնդիրները: Ներսիսյանը դրանից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ մաքսազերծման ընթացակարգի փոփոխության հետ միասին վերանայվել են նաև գները, և մաքսազերծման գինը կավելանա ոչ թե 6, այլ 1.5-2 անգամ: Նոր ընթացակարգին անցում կատարելուց առաջ տնտեսավարողներին միջանկյալ լուծում, ժամանակ էին տրվել:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը