Գամալեյայի կենտրոնում մեկնաբանել են օքսֆորդյան պատվաստանյութի շուրջ ստեղծված իրադրությունը
2 րոպեի ընթերցում

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով տեղեկացված աղբյուրների, հաղորդել Էր, որ AstraZeneca դեղագործական ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներն ԱՄՆ-ում դեռեւս չեն վերսկսվել դրանց դադարեցումից հետո, որը պայմանավորված Է Մեծ Բրիտանիայից կամավորներից մեկի վիճակի վատթարացմամբ:
Նա նշել Է, որ կամավորի մոտ իսկապես շատ լուրջ բարդություններ են առաջացել՝ մկանների ատրոֆիայի հետ կապված խնդիր, միոպատիա: «Դա շատ Է մեծ տագնապ Է առաջացրել բոլոր հետազոտողների շրջանում, որոնք աշխատում են պատվաստանյութի վրա»,-հավելել Է նա:
AstraZeneca-ի պատվաստանյութը, որը մշակվում Է Օքսֆորդի մասնագետների հետ միասին, օգոստոսին ԱՄՆ-ում անցել Էր փորձարկումների երրորդ փուլին: Ընկերությունը պատվաստանյութը մշակում Է կապիկների ադենովիրուսային վեկտորների հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: