Պաշտոնական

Արկադի Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ

1 րոպեի ընթերցում

Արկադի Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանն ընտրվեց ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկության արդյունքում:

132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 100-ը, «կողմ» է քվեարկել 96 պատգամավոր, «դեմ»՝ 4:

Մանե Թանդիլյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել: «Լուսավոր Հայաստանն» առաջարկել էր հենց Արկադի Խաչատրյանի թեկնածությունը:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում